Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց «Եկեղեցին փոփոխվող աշխարհում. մարտահրավերներ և հեռանկարներ» խորագրով կոնֆերանսը

23 2 - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց «Եկեղեցին փոփոխվող աշխարհում. մարտահրավերներ և հեռանկարներ» խորագրով կոնֆերանսը

 Նոյեմբերի 23-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում մեկնարկեց «Եկեղեցին փոփոխվող աշխարհում. մարտահրավերներ և հեռանկարներ» խորագրով եռօրյա կոնֆերանսը` կազմակերպված «Դիալոգ» հասարակական կազմակերպության գործակցությամբ:
Գիտաժողովը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո կոնֆերանսին մասնակից եկեղեցականներին և աշխարհականներին ողջունեց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
Սրբազան Հայրը ներկաներին փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական օրհնությունները՝ բարի ընթացք մաղթելով կոնֆերանսի աշխատանքներին:
Նաթան արքեպիսկոպոսն ընդգծեց, որ քննարկվելիք թեմաներն ու խնդիրները քրիստոնեության առաջին իսկ օրերից եղել են և մշտապես հուզել մարդ արարածին:
«Մեր օրերում ևս այդ խնդիրները մենք համարում ենք շատ արդիական, որովհետև ընդհանուր աշխարհի մեջ քրիստոնեական արժեքների պահպանումն ավելի ու ավելի դժվար է դառնում:
Ըստ իս՝ առաջին և ամենակարևոր պայմանն այն է, որ քրիստոնեական բարոյականությունը կարող է կյանքի կոչվել և մեր ամենօրյա կյանքի մաս լինել միայն այն ժամանակ, երբ մենք այն ընդունում ենք ոչ թե իբրև օրենք, բարոյական նորմ կամ կանոն, այլ մեր քրիստոնեական հավատքի վրա հիմնված կենսակերպ: Մենք բոլորս, առաջին հերթին, հենց սա պետք է ի մտի ունենանք. առանց հավատքի որևէ քրիստոնեական արժեք վերածվում է տեսական մի օրենքի», — նշեց Նաթան Սրբազանը՝ հորդորելով բոլոր մտորումների և քննարկումների մեջ առաջնայնությունը տալ հավատքին, որի միջոցով միայն հնարավոր կլինի հասնել վերջնանպատակին:
Սրբազանը համաժողովի մասնակիցներին պատգամեց իրենց հավաքներում առաջնորդվել քրիստոնեական հավատքի զորությամբ, Սուրբ Հոգու քաջալերությամբ և Քրիստոսի պարգևած խաղաղությամբ:
Ներկաներին ողջունեց նաև «Դիալոգ» հասարակական կազմակերպության նախագահ Ալմաստ Մուրադյանը:
Այնուհետև հոգևոր երգերի կատարմամբ հանդես եկավ Արագածոտնի թեմի Ապարանի Ս. Խաչ եկեղեցու երգչախումբը:
Եռօրյա կոնֆերանսի ընթացքում կներկայացվեն զեկույցներ «Ժամանակակից աշխարհը և հակաքրիստոնեության դրսևորումները», «Աշխարհիկացումը և բարոյականության հիմնախնդիրները 21-րդ դարում», «Քրիստոնեական արժեհամակարգի դիտարկումը միջանձնային փոխհարաբերությունների կառուցվածքում», «Բարոյականության արժեքները Հայ Առաքելական Եկեղեցու դիրքորոշման կոնտեքստում», «Քրիստոնեական ընտանիքի մոդելը ժամանակակից հասարակության կառուցվածքում» և այլ թեմաներով:

23 8 - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց «Եկեղեցին փոփոխվող աշխարհում. մարտահրավերներ և հեռանկարներ» խորագրով կոնֆերանսը23 7 - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց «Եկեղեցին փոփոխվող աշխարհում. մարտահրավերներ և հեռանկարներ» խորագրով կոնֆերանսը23 6 - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց «Եկեղեցին փոփոխվող աշխարհում. մարտահրավերներ և հեռանկարներ» խորագրով կոնֆերանսը23 5 - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց «Եկեղեցին փոփոխվող աշխարհում. մարտահրավերներ և հեռանկարներ» խորագրով կոնֆերանսը23 4 - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց «Եկեղեցին փոփոխվող աշխարհում. մարտահրավերներ և հեռանկարներ» խորագրով կոնֆերանսը23 3 - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց «Եկեղեցին փոփոխվող աշխարհում. մարտահրավերներ և հեռանկարներ» խորագրով կոնֆերանսը23 2 - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց «Եկեղեցին փոփոխվող աշխարհում. մարտահրավերներ և հեռանկարներ» խորագրով կոնֆերանսը23 1 - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց «Եկեղեցին փոփոխվող աշխարհում. մարտահրավերներ և հեռանկարներ» խորագրով կոնֆերանսը