Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Շառլ Ազնավուրի համար կատարվեց հոգեհանգստյան կարգ (նկարներ)

06 1 1 - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Շառլ Ազնավուրի համար կատարվեց հոգեհանգստյան կարգ (նկարներ)

 Հոկտեմբերի 6-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, նախագահությամբ Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի և Ս. Էջմիածնի միաբանության, կատարվեց հոգեհանգստյան կարգ ՀՀ ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգու խաղաղության համար:

Հոգեհանգստյան արարողության ավարտին Մայր Աթոռի դիվանապետն անդրադարձավ մեծանուն հայորդու դժվարին և ծանր, բայց միևնույն ժամանակ հաջողություններով ու նվաճումներով լեցուն կյանքի ճանապարհին` նշելով, որ Շարլ Ազնավուրի կորստյան ցավով տրոփում է ոչ միայն համայն հայության, այլև արվեստասեր միջազգային ողջ հասարակության սիրտը:

«Դեպի  արվեստի բարձունքը նրա ճանապարհը լեցուն է եղել խոչընդոտներով և մարտահրավերներով: Միայն երկու տասնյակ նա հետևողականորեն ու համառորեն մաքառել է արվեստասեր հասարակության կողմից սիրուն և ճանաչմանն արժանանալու համար` հաղթահարելով տարբեր խոչընդոտներ: Նա իրապես մարտիկ է, անձ, ով վերջապես բարձրացավ միջազգային և ֆրանսիական երգարվեստի օլիմպոս: Այսօր Շառլի անունը ճանաչված է ողջ աշխարհում: Նա խորհրդանշում է ոչ միայն հայ-ֆրանսիական բարեկամությունը, այլև նրա անունը խորհրդանիշ է դարձել մարդասիրության, բարեկամության և նեղյալների սրտերը սփոփող անձի: Շատերը վկայություն են բերել, թե ինչպե՛ս նրանք իրենց միայնության մեջ սփոփանք են գտել Շառլի խոսքերում:

Ֆրանսիայի նախագահն հուղարկավորության առիթով իր խոսքում արձանագրեց. «Շառլը, թողնելով իր երկիրը, եկավ հզորացնելու Ֆրանսիան»: Ես կավելացնեի, որ նա ոչ միայն հզորացրեց Ֆրանսիան, այլ նաև հավելեց ճանաչումը մեր ժողովրդի, մեծ զորակցություն ապահովեց Հայաստանին և մեր ժողովրդին», — ի մասնավորի ընդգծեց Արշակ եպիսկոպոսը:

Սրբազանը նշեց նաև, որ Հայոց Եկեղեցու բոլոր տաճարներում հայ ժողովուրդն այսօր իր աղոթքն է բարձրացնում Շառլ Ազնավուրի հոգու հանգստության և խաղաղության համար:

06 1 1 - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Շառլ Ազնավուրի համար կատարվեց հոգեհանգստյան կարգ (նկարներ)06 2 1 - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Շառլ Ազնավուրի համար կատարվեց հոգեհանգստյան կարգ (նկարներ)06 3 - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Շառլ Ազնավուրի համար կատարվեց հոգեհանգստյան կարգ (նկարներ)06 4 - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Շառլ Ազնավուրի համար կատարվեց հոգեհանգստյան կարգ (նկարներ)06 5 - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Շառլ Ազնավուրի համար կատարվեց հոգեհանգստյան կարգ (նկարներ)06 6 - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Շառլ Ազնավուրի համար կատարվեց հոգեհանգստյան կարգ (նկարներ)