Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանները կգործեն հունվարի 2-ից

21 1 - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանները կգործեն հունվարի 2-ից

 Ամանորյա տոներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանները հունվարի 2-ից կհյուրընկալեն հայաստանցի արվեստասերներին և օտարերկրյա զբոսաշրջիկներին, ովքեր հնարավորություն կունենան «Ալեք և Մարի Մանուկյան» գանձատանը տեսնելու հռչակավոր Նոյյան Տապանի մասունքը, Հավուց Թառի Ամենափրկիչ պատկերը, մասունքակիր աջեր, Սկևռայի և Հայոց Ցեղասպանության նահատակների մասանց պահարանները, Վ. Սուրենյանցի «Աստվածամայրը Մանկան հետ» սրբանկարը և բազում այլ սրբազան առարկաներ:

Խմբային այցելություններ գրանցելու համար կարելի է զանգահարել Թանգարանների գրասենյակ (010)51-72-79, (093) 33-85-95 հեռախոսահամարներով:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
Թանգարանների տնօրենություն