Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է մրցույթ

Veharan 326 880x660 - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է մրցույթ

 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է մրցույթ Վեհարանի նորակառույց հանդիսասրահի բեմի որմնանկարի (չափը՝ 5×14 մ, թեմա՝ «Նոյյան էջքն Արարատից մինչև մեր օրերը. Հայոց պատմության և Հայոց Եկեղեցու երևելի դեմքեր, անցքեր, մշակութային ժառանգություն»):

 Մրցույթին մասնակցել ցանկացող արվեստագետները ս.թ. հուլիսի 25-ին, ժամը՝ 14:00-ին, հրավիրվում են ք. Երևանի Ս. Կաթողիկե և Ս. Աննա եկեղեցիների հարևանությամբ գտնվող Հայ Եկեղեցու ՀԵՀԵՄ գրասենյակ՝ մրցութային հանձնախմբի հետ հանդիպման:

 Որմնանկարի էսքիզները (80×150 սմ, կտավ, յուղաներկ) պետք է ներկայացնել մինչև 2019 թ. սեպտեմբերի 1-ը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների գրասենյակ:

 Մրցույթին ներկայացված լավագույն երեք էսքիզների համար սահմանված է դրամական պարգև, ըստ այսմ՝ 1.500.000 ՀՀ դրամ (առանց հարկերի), 1.000.000 ՀՀ դրամ (առանց հարկերի), 500.000 ՀՀ դրամ (առանց հարկերի):