Մայր Աթոռի հրատարակչության և Մատենադարանի կողմից Հայոց հաղթական բանակի զինվորներին ուղարկվեց շուրջ 1500 օրհնված խաչ

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «Սրանով կհաղթես». զԽաչս զայս ի պահպանութիւն ամենայն հաւատացելոցս ի Քեզ, տուր Տէր յաղթանակ փրկեալ ժողովրդեան Քում

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հրատարակչության և Մատենադարանի աշխատակիցների ջանքերի շնորհիվ Հայոց հաղթական բանակի զինվորներին ուղարկվեց շուրջ 1500 օրհնված խաչ:

Ուրախալի է, որ այս նախաձեռնությանը միացավ նաև Արթիկի թեմը՝ նվիրաբերելով ևս 500 խաչ: Շուտով շուրջ 2000 օրհնված խաչերը գնդերեցների ձեռամբ կբաժանվեն մեր զինվորներին:
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր աջակիցներին:
#Հաղթելուենք

Խաչի օրհնության աղոթք

Տէր Աստուած զօրութեանց Քրիստոս Փրկիչ մեր՝ դիր զարարչական ձեռն Քո՝ զոր տարածեցեր ի վերայ սորին նշանիս, եւ օրհնեա զԽաչս զայս ի պահպանութիւն ամենայն հաւատացելոցս ի Քեզ, տուր Տէր յաղթանակ փրկեալ ժողովրդեան Քում, պարծելոցս ի կենսաբեր անուն Քո: Շնորհեա ամենայն հաւատացելոց Քոց կրել յանձինս իւրեանց զնշան Ամենայաղթ Սուրբ Խաչիս, ըստ ասելոյ հոգեպատմին եթէ ետուր երկիւղածաց Քոց նշան: Եւ արդ՝ Օրհնեա զԽաչս զայս եւ տուր պահապան խոստովանողացս Ամենասուրբ Երրորդութեանդ, եւ արա զսա վահան ամրութեան եւ աշտարակ հզօր՝ շիջուցանել զամենայն նետս մուխս չարին եւ ընդդիմամարտ թշնամւոյն. զի Քո է զօրութիւն, տէրութիւն եւ փառք յաւիտեանս, յաւիտենից. ամէն»:

Այլ նյութեր