Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հրատարակչական բաժինը հրատարակել Տ. Ղևոնդ վրդ. Հովհաննիսյանի «Տէր, եթէ շրթունս իմ բանաս» աղոթագիրքը՝ ռուսերեն լեզվով

Gevond vardapet kniga 537x660 - Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հրատարակչական բաժինը հրատարակել Տ. Ղևոնդ վրդ. Հովհաննիսյանի «Տէր, եթէ շրթունս իմ բանաս» աղոթագիրքը՝ ռուսերեն լեզվով

 2019 թվականը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է «ԸՆՏԱՆԻՔԻ ՏԱՐԻ»: Սա նշանակում է, որ Եկեղեցին պետք է ավելի զգոն լինի հայ ընտանիքի առջև ծառացած ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու համար և անի ամեն բան, որպեսզի պահպանի և առավել ևս ամրապնդի Հայ Ընտանիքը, որը հիմնաքարն է Հայ ազգի և Հայ Առաքելական Ս. Եկեղեցու:
Այս գաղափարի շրջանակներում Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հրատարակչական բաժինը հրատարակել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության Սրբոց Հակոբյանց միաբանության միաբան Տ. Ղևոնդ վրդ. Հովհաննիսյանի պատրաստած «Տէր, եթէ շրթունս իմ բանաս» վերնագրով աղոթագիրքը ռուսերեն (Господи! Отверзи уста мои. Молитвослов):
Գրքի նպատակն է հավատացյալներին սովորեցնել աղոթել, ամրապնդել և զորացնել նրանց հավատքը: Գիրքը բաղկացած է երեք մասից. առաջին մասը նվիրված է աղոթքին և դրա տեսակներին, ինչպես նաև Ս. Պատրագի կառուցվածքին, երկրորդ մասը բուն «Աղոթագիրքն» է, որտեղ տարբեր ծիսամատյաններից քաղվածաբար ներկայացվում են տարբեր աղոթքներ, գրքի երրորդ մասում պարզաբանվում են որոշ բարեպաշտական արարողությունների խորհուրդն ու նշանակությունը:
Գիրքը տպագրվել է տիար Վլադիմիր Արեշյանի մեկենասությամբ:
Լեզվաոճական խմբագիրն է ԳՀՃ դասախոս Միլանա Սարկիսովան: