Մարդիկ չեն հավատում, որովհետև չեն ուզում հավատալ (առակ)

Շատ մարդկանց հավատքը կամ անհավատությունը նմանվում է մի խլուրդի, որն ինչպես մյուս խլուրդները, կույր է: Խլուրդը հողը փորելով դուրս է գալիս
ու հպարտորեն կանգնում ու հայացքը հառում դեպի երկինքը, արեգակը: Արևի ճառագայթներն ընկնում են նրա վրա ու ջերմացնում խլուրդի սառած մաշկը: Ճառագայթների ջերմությունից իրեն լավ զգալով խլուրդն ասում է.
-Ասում են, թե արեգակ գոյություն ունի, որտե՞ղ է այդ արեգակը, դե թող ցույց տան ինձ այդ արեգակը….
Այդ ժամանակ երկնքում սավառնող արծիվը լսում է ու իջնում խլուրդի մոտ ու պատասխանում.
-Ինչպես կարող ես տեսնել արեգակը , երբ կույր ես, սակայն զգում ու վայելում ես արեգակի ջերմությունը և կրկին չես հավատում: Արդ, եթե աչքերդ էլ բացվեն ու ցանկանաս ուղիղ նայել արեգակին, ապա աչքերդ կրկին կփակես ու կրկին չես կարող տեսնել այն….

Հովհաննես սարկավագ Մանուկյան