Մահազդ

Ter Barsegh 656x660 - Մահազդ
 Ցավով հայտնում ենք, որ այսօր՝ երկարատև ծանր հիվանդությունից հետո, ի Տեր հանգչեց Արարատյան Հայրապետական թեմի Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Բարսեղ ավագ քահանա Ղազարյանը:
Տեր հոր հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա մայիսի 1-ին՝ ժամը 18.00-ին Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցում: Մայիսի 2-ին՝ ժամը 10.30-ին, նույն եկեղեցում կմատուցվի Ս. Պատարագ և կկատարվի Վերջին օծման կարգ: 

Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի: