Սրտի խորը ցավով տեղեկացնում ենք, որ այսօր ի Տեր ննջեց Արժանապատիվ ՏԵՐ ՏԱՃԱՏ ավագ քահանա ԴԱՎԻԴՅԱՆԸ։
Հիշեցնենք, որ Տեր հայրը գտնվում էր երեւանյան հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում, ապա տեղափոխվեց Միացյալ նահանգներ եւ այնտեղ էլ կնքեց իր մահկանացուն: Հուղարկավորությունը տեղի կունենա ԱՄՆ-ում, իսկ մարմինը կամփոփվի լուսահոգի երեցկնոջ կողքին: Իսկ Երեւանում` Սուրբ Աննա եկեղեցում երկուշաբթի օրը` հուլիսի 16-ին, ժամը` 18:00-ին տեղի կունենա հոգեհանգստի արարողություն:
Ցավակցում ենք Դավիդյան ընտանիքին, հարազատներին, հավատացյալներին եւ բոլոր նրանց, ովքեր պատիվ են ունեցել շփվելու սիրելի Տեր հոր հետ եւ հիշում են կարեւոր պատգամը`
– Ո՞վ ենք մենք:
– Հայ Քրիստոնյա:
– Ո՞ւմ ենք հետեւում:
– Հիսուս Քրիստոսին:
– Ո՞րն է մեր եկեղեցին:
– Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ