Լույս է տեսել Վահան Մելիքյանի «Ս. Էջմիածնի 1917 թ. եկեղեցական համագումարը» գիրքը

25 1 584x660 - Լույս է տեսել Վահան Մելիքյանի «Ս. Էջմիածնի 1917 թ. եկեղեցական համագումարը» գիրքը

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը հայոց պետականության վերականգնման և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի առիթով լույս է ընծայել պ.գ.դ., պրոֆեսոր Վահան Մելիքյանի «Ս. Էջմիածնի 1917 թ. եկեղեցական համագումարը» գիրքը:
Հեղինակը հանրության ուշադրությունը հրավիրում է պատմական այդ բախտորոշ փուլում՝ 1917 թ. Սուրբ Էջմիածնի եկեղեցական համագումարի դերակատարության լասուբանման վրա: Առանձնահատուկ կերպով ներկայացվում է 1917 թ. ամռանը Ս. Էջմիածնում հրավիրված և իր բնույթով բացառիկ ու եզակի եկեղեցական համագումարը, այնտեղ բարձրացված արդիական հիմնահարցերը, ինչպես նաև արևմտահայության և Եկեղեցու համար կենսական նշանակություն ունեցող ներքին բարեփոխումների հիմնախնդիրները:
Աշխատությունը հրատարակվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի: