Լույս է ընծայել «Վաւերագրեր Հայ Եկեղեցու պատմութեան» ժողովածուի երկրորդ հատորը

Vaveragrer 2019 880x660 - Լույս է ընծայել «Վաւերագրեր Հայ Եկեղեցու պատմութեան» ժողովածուի երկրորդ հատորը

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը Մայր Աթոռի Արխիվի նախաձեռնությամբ լույս է ընծայել «Վաւերագրեր Հայ Եկեղեցու պատմութեան» ժողովածուի երկրորդ հատորը:

Այստեղ ներկայացված են 302 բազմաբնույթ փաստաթղթեր, որոնք վերաբերում են Գևորգյան հոգևոր ճեմարանին, Մայր Աթոռի թանգարանին, «Արարատ» ամսագրին, ինչպես նաև երջանկահիշատակ Գևորգ Դ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կրոնաեկեղեցական գործունեությանը:

Հատորում ներառված փաստաթղթերը թվագրվում են 1866-1923 թթ. և բաղկացած են հետևյալ բաժիններից` «Փաստաթղթեր», «Կենսագրական բառարան», «Անձնանունների ցանկ», «Տեղանունների ցանկ», «Փաստաթղթերի ցանկ»:

Ժողովածուն կազմել է Գոհար Ավագյանը` ՀՀ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի խմբագրությամբ: Հատորի կազմման աշխատանքներին աջակցել է նաև ՀՀ Մշակույթի նախարարությունը:

Գիրքը հրատարակվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ: