ԼԵԶՎԻԴ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՐԱ

shataxosutyun - ԼԵԶՎԻԴ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՐԱ

  Լեզվիդ պահպանություն արա ու մի բազմապատկիր խոսքերդ: Ով խոսքերն է բազմապատկում, նա չի կարող մեղքից զերծ մնալ։

 Շատախոսությունը կհեռացնի քեզանից Աստծո Հոգին։

 Բարկացած մի խոսիր, ձայնդ մի բարձրացրու, մի ճչա ու մի խոսիր:

 Շրթունքներդ թող միշտ ճշմարտությունն ասեն:

 Բարի գործերի մասին, որ ուզում ես կատարել, երբեք մի ասա, կատարիր այն՝ նախապես չխոսելով դրա մասին։

 Մի բազմապատկիր խոսքերդ, շատախոսությունը հեռացնում է քեզ Աստծուց:

 Իմաստուն եղիր, լռությամբ փակիր քեզ զրպարտողի բերանը։

 Չար զրույցների սովորույթը ճանապարհ է չար գործերի:

 Լռիր, երբ տեսնում ես, որ խոսքերիդ ուշադրություն չեն դարձնում:

 Լռությունը մեր Տիրոջ ընդօրինակումն է:

 Երբ ճանապարհորդում ես եղբայրների հետ, մի փոքր առանձնացիր նրանցից, որպեսզի պահպանես լռությունը:

 Փախիր լեզվի պատերազմից:

 Երբ նստած ես եղբայրների հետ, շատ մի խոսիր, իսկ երբ նրանց ինչ որ բան ես ուզում հարցնել, ապա հարցրու կարճ և խոնարհաբար:

 Քո խոսակցության առարկան միշտ թող լինեն Աստծո բարերարությունները, դրանով դու Նրա կողմից կարժանանաս ավելի մեծ օրհնությունների։ Եկեղեցում էլ երբեք չխոսես։

ՍՈՒՐԲ ԱՆՏՈՆ ԱՆԱՊԱՏԱԿԱՆ
Աղբյուր՝ https://www.facebook.com/FatherHovsep