Լեհաստանի Հանրապետությունում գործող հայկական կազմակերպությունների ղեկավարները հանդես են եկել շնորհակալական նամակով՝ ուղղված Գարեգին Բ Ամենային Հայոց Կաթողիկոսին

Լեհաստանում գործող շուրջ երկու տասնյակ կազմակերպությունների ղեկավարներ, ինչպես նաև Լեհաստանի հայ կաթոլիկ եկեղեցին՝ ծայրագույն վարդապետ Հովսեփ Նաումովիչի առաջնորդությամբ իրենց երախտիքի խոսքն են հայտնել Գարեգին Բ Ամենային Հայոց Կաթողիկոսին Լեհաստանի հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդ Հայր Տարոն Վարդապետ Ղուլիկյանի կարճատև, բայց բովանդակալից գործունեության համար։

Շնորհակալական նամակում մասնավորապես նշվում է, որ Հայր Տարոնի կարճատև գործունեության շնորհիվ հայ համայնքին հատկացվել է եկեղեցի, որը տեղի հայության համար արդեն վաղուց երազանք էր։ Միևնույն ժամանակ Հայր Տարոն Ղուլիկյանը իր՝ Լեհաստանում գտնվելու երկու ամիսների ընթացքում արդեն իսկ հասցրել է տարբեր քաղաքներում կազմակերպել պատարագներ, ծանոթանալ հայ համայնքի ներկայացուցիչներին՝ նրանց մեջ սերմանելով միասնական լինելու քրիստոնեական գաղափարախոսությունը։

Հայտնում ենք նաև, որ Լեհաստանի պատմության մեջ առաջին անգամ Լեհաստանի հոգևոր հովիվը Լեհաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ հանդիպումից հետո պաշտոնապես ընդգրկվել է արարողակարգի մշտական հյուրերի ցանկում և մասնակցում է երկրի կարևորագույն ընդունելություններին ու միջոցառումներին։

Հաշվի առնելով Հայր Տարոնի կատարած հսկայածավալ աշխատանքը, հույս ունենք նաև, որ շուտով կվերականգնվի 1630 թ. ի վեր չգործող Լեհահայոց պատմական թեմը։

Կից ներկայացնում ենք կազմակերպությունների ցանկը.

________

Լեհաստանի Հայ դատի գրասենյակ,
Գդանսկ քաղաքի հայկական միություն,
Սիլեզիայի հայերի միություն,
Վարշավայի Լեհ-հայկական հիմնադրամ,
«Armenian Foundation» հիմնադրամ,
«Մուսա լեռ» հայկական մշակույթի հիմնադրամ,
Հայ-լեհական հասարակական կոմիտեի նախագահ,
Կելցե քաղաքի հայերի միության նախագահ,
Հայ-լեհական կապերի զարգացման կենտրոն,
Վրոցլավի Լեհահայոց միություն ՀԿ,
Կրակովի Հայ մշակույթի ընկերություն,
«ԼԵՀԱՀԱՅԵՐ» ՀԿ,
Վարշավայի շաբաթօրյա հայկական դպրոց,
Կրակովի թիվ 50 դպրոց,
Վրոցլավի կիրակնօրյա հայկական դպրոց

Աղբյուր` 168.am