Կյանքի համը (առակ)

Imastuny kyanqi imasty - Կյանքի համը (առակ)

Իմաստունին հարցրեցին.

— Կարո՞ղ եք բացատրել որն է մարդու կյանքի նպատակը:

-Չեմ կարող, – պատասխանեց իմաստունը:

Այդ ժամանակ նրան հարցրեցին.

– Իսկ գիտե՞ք, ո՞րն է կյանքի իմաստը: – Չգիտեմ, – պատասխանում է նա:

–Լավ այդ դեպքում՝  իբրև իմաստուն, ի՞նչ  գիտեք կյանքի մասին:

Իմաստունը ժպտաց. – Կյանքում այդքան կարևոր չեն իմաստն ու նպատակը, կարևորը զգալ նրա համը: Չէ՞ որ ավելի լավ է համտեսել թխվածքը, քան խոսել նրա մասին:

Ռուսերենից թարգմանեց Աննա Սահակյանը