Կյանքի երեք ձևերը

Կյանքում երեք ձևերով ապրողներ կան, իրար հակառակ ըմբռնումներով ու բարքերով:
ա. Շատերին թվում է, թե կյանքը մի անկողին է, որի վրա պառկում են և ուզում են, որ ուրիշները ծառայեն իրենց:
Բայց այսպիսիները շատ շուտ հասկանում են և մատնվում հուսախաբության ու ծանր դժբախտության մեջ են միայն հսկանում, թե հանգստավետ կարծված այդ անկողինը, վշտի ու մահվան անկողին է դառնում հաճախ իրենց համար:
բ. Ոմանց էլ թվում է, թե կյանքը մի մեծ պարկ է, որը պարտավոր են լցնել ոսկով, պատիվներով, փառքերով և ամեն տեսակի հաճելի բաներով: Այդպիսի մարդիկ նյութապաշտության զոհերն են: Շաբաթվա յոթը օրերին աշխատում են լցնել այդ պարկը, բայց առանց հաջողություն ունենալու, մահը գալիս է և կագնեցնում նրանց այդ աշխատանք-արշավը:
գ. Կա սակայն մարդկանց փոքրաթիվ մի խումբ, որոնք հավատում են, թե կյանքը ճրագ է, որը վառվում է ու լուսավորում շրջապատին: Սրանց նպատակն է ծառայել և ոչ թե ծառայություն ընդունել, ապրում են Աստծու լույսի մեջ և ամբողջովին նվիրում են ու նվիրվում, որ թեթևացնեն թշվառի նեղությունները և փորձում են հասանելի լինել ուր որ կարոտություն ու արցունք կա: Սրանք ճշմարիտ կյանքի ճրագներն են, որոնք մշապես վառվում են ու փարատում շրջապատի խավարը:
Եկեք նմանվենք այս երրորդ տեսակի մարդկանց. լույս լինենք ու Աստծու լույսը բաշխենք մեր նմաններին:

գրառում՝ https://www.facebook.com/FatherHovsep?fref=nf