Կոչ ենք անում զերծ մնալ էմոցիոնալ դրսևորումներից և որոշումներից՝ տեղիք չտալով սադրանքներին և խաբեությանը

Ուկրաինայի հայոց թեմի հոգևոր դասը հանդես է եկել ուղերձով.
«Սիրելի հավատացյալներ,
Վերջին օրերի հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ցավալի զարգացումները իրենց լարված ազդեցությունն են ունենում հայոց սփյուռքյան որոշ համայնքներում։

Այս իրավիճակում որևէ համայնք ապահովագրված չէ տարաբնույթ սադրանքներից կամ փորձություններից։

Այսու վստահ լինելով մեր հայրենակիցների խոհեմությանն ու հոգևոր տոկունությանը, կոչ ենք անում զերծ մնալ էմոցիոնալ դրսևորումներից և որոշումներից՝ տեղիք չտալով սադրանքներին և խաբեությանը։

Աղոթում ենք, որ Ամենակալ Աստված խաղաղության մեջ պահի հավատավոր մեր հայորդիներին և Ուկրաինայում գործող ազգային մեր կառույցները։

Ուկրաինայի հայոց թեմի
հոգևոր դաս»:

Այլ նյութեր