Քամին ու Ծաղիկը (առակ)

  Քամին հանդիպեց մի շատ գեղեցիկ Ծաղկի և սիրահարվեց նրան: Մինչ նա քնքշորեն շոյում էր Ծաղկին, վերջինս էլ ավելի մեծ սիրով էր պատասխանում նրան, որն արտահայտվում էր գույնով ու բուրմունքով: Սակայն այդ ամենը Քամուն շատ քիչ թվաց և նա որոշեց. «Եթե ես Ծաղկին տամ իմ ողջ ուժն ու զորությունը, ապա նա կպարգևի ինձ ինչ-որ ավելի մեծ բան»: Եվ փչեց Ծաղիկի վրա իր ողջ սիրո շունչը: Սակայն Ծաղիկը չդիմացավ այդ բուռն կրքին ու կոտրվեց: Քամին փորձեց բարձրացնել նրան և կենդանացնել, բայց ապարդյուն: Այդժամ նա հանգստացավ և փչեց Ծաղկի վրա իր սիրո մեղմ շնչով, սակայն վերջինս շարունակ մարում էր: Քամին գոչեց. «Ես տվեցի քեզ իմ սիրո ողջ ուժը, իսկ դու կոտրվեցիր: Երևում է, որ քո մեջ չկար սեր իմ հանդեպ, ուրեմն դու ինձ չես սիրել»: Ծաղիկը ոչինչ չպատասխանեց: Նա մահացել էր:

 Նա, ով սիրում է՝ պետք է հիշի, որ ուժով և կրքով չեն չափում սերը, այլ քնքշությամբ և համբերությամբ։ Ավելի լավ է տաս անգամ զսպել, քան մեկ անգամ կոտրել։

Ռուսերենից թարգմանեց Հովհաննես սարկավագ Ասատրյանը