Քահանայից պատրաստման լսարանը հայտարարում է 2019-2020 ուս. տարվա ընդունելություն

Qahanayic lsaran - Քահանայից պատրաստման լսարանը հայտարարում է  2019-2020 ուս. տարվա ընդունելություն

 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քահանայից պատրաստման լսարանը հայտարարում է 2019-2020 ուս. տարվա ընդունելություն: Ընդունվել կարող են մինչև 45 տարեկան, ամուսնացած կամ ամուրի, բարձրագույն կրթություն ունեցող այն անձինք, որոնք զավակ են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու: Ուսումն եռամյա է: Ուսման ընթացքում սաները կստանան կրթաթոշակ:

 Ընդունելության համար դիմորդները պետք է մասնակցեն հարցազրույցի հետևյալ նյութերի շուրջ.

  • Սուրբ Գրքի իմացություն,
  • Հայ Եկեղեցու պատմություն,
  • հայ ժողովրդի պատմություն,
  • հայ գրականություն,
  • եկեղեցական փորձառություն,
  • ինքնաարտահայտվելու կարողություն:

Դիմումները ներկայացնել Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսչի անունով:

Անհրաժեշտ փաստաթղթերն են՝

  • Դիմում ԳՀՃ տեսուչի անունով (լրացվում է տեղում),
  • Զինվորական դրության մասին փաստաթուղթ (բնօրինակը),
  • Կնոջ համաձայնագիր (ամուսնացյալի դեպքում),
  • Երաշխավորագիր (թեմի առաջնորդից կամ շրջանի հովվից),
  • Բարձրագույն կրթության վկայական (բնօրինակը),
  • Բժշկական վավերացման տեղեկանք,
  • Տեղեկանք բնակավայրից,
  • Մկրտության վկայական,
  • Ինքնակենսագրություն,
  • Անձնագրի պատճեն,
  • 4 լուսանկար (3×4):

Փաստաթղթերն անձամբ ներկայացնել Գևորգյան հոգևոր ճեմարանի քարտուղարություն մինչև ս/թ օգոստոսի 10-ը: Մանրամասների համար զանգահարել`(+374 10) 517-180: