ՔԱՀԱՆԱՅԻ ԲԱՐԻ ԳՈՐԾԸ

 ՈՉԻՆՉ ԻԶՈՒՐ ՉԻ ԱՆՑՆՈՒՄ։ ԻՆՉ ԲԱՐԻ ԳՈՐԾ, ՈՐ ԱՆԵՔ, ՄԵԿ Է ԻԶՈՒՐ ՉԻ ԱՆՑՆԵԼՈՒ, ՀԱՍՆԵԼՈՒ ԻՐ ՆՊԱՏԱԿԻՆ:

ԱՆԿԱԽ ԱՄԵՆ ԻՆՉԻՑ, ԲԱՐԻ ԳՈՐԾ ԱՐԵՔ։ ԴԱ Է ԱՍՏԾՈՒՆ ՀԱՃԵԼԻ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼԻ։

Կարդացեք այս պատմությունը և ձեզ հասկանալի կլինի, բարի գործը ինչպե՞ս է շարունակվում, ինչպե՞ս է ծիլեր տալիս ու դուք էլ նույնը արեք, առանց մտածելու, թե ձեր կատարածը ոչինչ է• հիշեք, որ ոչ մի լավ գործ իզուր չի անցնում, իր հետքը անպայման թողնում է:

Տարիներ առաջ մի երիտասարդ հայ քահանա, Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու, կես քուն կես արթուն երազում տեսիլք է տեսնում, ուր Աստվածամայրը նրան հորդորում է բարի գործ կատարել։ Սկզբում քահանան ուշադրություն չի դարձնում նրա խոսքերին, սակայն Աստվածամայրը երեք անգամ երևում է նրան ու խրատելով նույն բանը կրկնում։

Վերջին անգամ քահանան լսում է նրա ձայնը ու անցնում գործի։ Աստծու կամքով գնում և Աստվածամոր անունով մի եկեղեցու Հոգևոր Հովիվն է դառնում ու սկսում է բարի գործ անել։ Եկեղեցին կիսաքանդ վճակում էր։ Աստծու զորությամբ և հավատացյալների օգնությամբ եկեղեցին նորոգվում է, պարտեզը բարեկարգվում և նոր զանգակատուն է կառուցվում։ Սակայն այդ բոլորը քիչ էր։

Աստծու Տունը, Աղոթքի Տունը միայն շինությունը չէր, այն պետք է լցվեր ու հարստանար ժողովրդով։ Եվ քահանան մտածում է ու սկսում փոքրիկներ հավաքել և սովորեցնել նրանց Աստծու խոսքը ու ցույց է տալիս նրանց Աստծու ճշմարիտ ճանապարհը։ Դա այդքան էլ հեշտ չէր, դժվաևրությունները շատ էին։ Սակայն նպատակը բարի էր, այն շահ ապահովելը չէր, այլ փոքրիկների մեջ սեր ու հավատք արթնացնելն էր Աստծու, Հայրենիքի և Հայ Եկեղեցու նկատմամբ։

Տարիները անցան, այդ փոքրիկները մեծացան ու ամեն մեկը ընտրեց իր ճանապարհը։ Ոմանք դարձան Աստծու խոսքը քարոզողներ՝ հոգևորականներ, ոմանք զանազան մասնագիտությունների տիրացան։ Մի խոսքով բոլորն էլ դարձան նվիրյալ զավակները ոչ միայն իրենց ծնողների, այլև՝ հասարակության։

Եվ ահա այդ փքրիկներից մեկը դարձավ քահանա, եկավ Աստվածամոր անունը կրող եկեղեցին, դարձավ նրա Հոգևոր Հովիվը ու շարունակեց իր ուսուցչի բարի գործը։ Ոչինչ իզուր չի անցնում, ինչ բարի գործ, որ անեք, մեկ է իզուր չի անցնելու, հասնելու է իր նպատակին։ Այդ երիտասարդ քահանան էլ սկսեց աշակերտներ հավաքել ու հետևեց իր ուսուցչի օրինակին։

Տարիների բեռան տակ կքած Քահանան ստացավ իր բարի ու աստվածահաճո գործի վարձատրությունը։

Պողոս Առաքյալը Փիլիպեցիներին ուղղած իր նամակում ասում է• «Վստահ եմ այն բանում, թե ով որ ձեր մեջ սկսեց բարի գործերը, ավարտին կհասցնի մինչև Հիսուս Քրիստոսի օրը» (Փիլիպ•1:6)։

Ոչինչ մնայուն չէ, մարդն անցողիկ է, իր գործն է անմահ։ Բարի գործ արեք։

Աղբյուր՝ https://web.facebook.com/FatherHovsep/photos