«ԿԳՄՍ փոխնախարարը խեղաթյուրված է ներկայացրել իրողությունը, Հայ Առաքելական եկեղեցու պատմությունը դպրոցական առարկաներից հանելու վերաբերյալ քննարկում տեղի չի ունեցել: Փոխնախարարը ասել է մի ճշմարտություն, բայց այնպես ինչպես որ անհարժեշտ էր իրենց, որ ասել: Ես ընդամենը զրույց եմ ունեցել տիկին փոխնախարարի հետ, ոչ մի քննարկում չի եղել», -«Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու պատմություն առարկան դպրոցական ծրագրերից հանելուն եւ ԿԳՄՍ – փոխնախարար Անդրեսայանի այն պնդմանը, որ քննարկմանը մասնակցել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, ասաց անձամբ սրբազանը:
– Սրբազան, ե՞րբ է տեղի ունեցել այդ զրույցը եւ ոիչ՞ւմ առաջարկությամբ:
-Մայիսի տասներկուսին հանդիպել եմ փոխնախարարի հետ իմ ցանկությամբ, որպես էջմիածնական կրթական հանձնախմբի պատասխանատու: Դիմել եմ, որպեսզի ձեւավորեն հանձնախումբ, որպեսզի մենք աշխատենք: Մեկ ժամ է տեւել հանդիպումը, բոլոր թեմաների վերաբերյալ զրուցել ենք՝ նաեւ Հայ Առաքելական եկեղեցու պատմությունը դպրոցներից հանելու վերբերյալ, բայց որեւէ քննարկում չի եղել, ընդամենը զրույց է եղել: Զրույց , որի ընթացքում խնդրել եմ ձեւավորեն ենթահանձնախումբ, որպեսզի աշխատենք բոլոր խնդրահարույց հարցերի շուրջ: Միայն եկեղեցու պատմության մասին չէ խոսքը, կան բազմաթիվ հարցեր, որոնք պետական մակարդակով լուծման կարիք ունեն: Իսկ մեր զրույցը ներկայացնել, որպես քննարկում առնվազն ազնիվ չէ, որովհետեւ ես քննարկման չեմ գնացել:
-Դե զրույցն էլ կարող է ընկալվել, որպես քննարկում:
-Ո՛չ, աղջիկս, որովհետեւ քննարկումը ընկալվում է, որպես որոշման կայացում, իսկ որեւիցէ որոշում կայացնելու իրավասություն ո՛չ ես եմ ունեցել , ո՛չ տիկին փոխնախարարը ԿԳՄՍ-ի անունից:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Աղբյուր՝ iravunk.com