Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական Պատվիրակի այցը Դանիայի Հայոց հովվություն

16.11.2017.02 880x660 - Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական Պատվիրակի այցը Դանիայի Հայոց հովվություն

Նոյեմբերի 11-14-ը Հայ Առաքելական եկեղեցու Դանիայի Հայոց հովվություն էր այցելել Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Տ. Տիրան Վարդապետ Պետրոսյանը:

 Նոյեմբերի 12-ին Կոպենհագենի Սանկտ Յոհաննես եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Դանիայի հոգևոր հովիվ Տ. Ստեփանոս քհն. Հովհաննիսյանը, օրվա խորհուրդով քարոզեց Հոգեշնորհ Հայր Տիրանը: Ս. Պատարագին ներկա էր նաև Դանիայի Թագավորություն ՀՀ դեսպան Տիար Ալեքսանդր Արզումանյանը:

 Պատարագի ընթացքում Հոգեշնորհ Հայր Տիրանը «Օրհնության Գիր» փոխանցեց համայնքի հինգ անդամների` Արթուր Կարապետյանին, Արմեն Ավագյանին, Շառա Թուրաք Մաղաքյանին, Վլադիմիր Կիրակոսյանին, Աշոտ Բաղդասարյանին: Ովքեր իրենց եկեղեցասեր ընթացքի, համայնքի կազմակերպման հարցում ունեցած կառուցողական մեծ նշանակության, մատուցած մեծ աջակցության համար Վեհափառ Հայրապետի կողմից արժանացել էին Օրհնության գրերի ու գնահատանքի: Պատարագից հետո բոլորը հավաքվեցի եկեղեցուն կից սրահում միասնական սիրո ճաշի:

 Նույն օրը երեկոյան հանդիպում եղավ համայնքի վարչության անդամների հետ, ովքեր ներկայացրեցին անցյալ տարիների կատարած աշխատանքները, իրականացրած ծրագրերը, զրուցեցին համայնքին վերաբերող հարցերի ու խնդիրների շուրջ, առաջիկա ծրագրերի ու աշխատանքների մասին:

 Նոյեմբերի 13-ին տեղի ունեցավ ընդունելություն Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպանատանը: Դեսպան Ա. Արզումանյանի հետ խոսեցին և քննարկվեցին ապագա համագործակցության, ծրագրվող միջոցառումների և արարողությունների մասին: Նույն օրը հանդիպում տեղի ունեցավ Կոպենհագենի Մայր Եկեղեցու եպիսկոպոս Անդերս Բորրե Գադեգորդի հետ: Հայր Անդերսի հետ քննարկվեցին հետագա համագործակցության, միասնական, համատեղ կատարվող արարողությունների ու ծրագերի մասին:

16.11.2017.01 - Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական Պատվիրակի այցը Դանիայի Հայոց հովվություն16.11.2017.02 - Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական Պատվիրակի այցը Դանիայի Հայոց հովվություն16.11.2017.03 - Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական Պատվիրակի այցը Դանիայի Հայոց հովվություն16.11.2017.04 - Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական Պատվիրակի այցը Դանիայի Հայոց հովվություն