Կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետևյալ նշանակումները

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետևյալ նշանակումները:

 Հոգեշնորհ Տ. Դանիել վարդապետ Թումանյանը, ազատվելով Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակում ստանձնած պարտականություններից, նշանակվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի Աստվածաշնչագիտության ամբիոնի վարիչ:

 Հայրապետական տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Անդրեաս վարդապետ Եզեկյանը, ազատվելով Մայր Աթոռի Հրատարակչական բաժնում ստանձնած պարտականություններից, իր ծառայությունը կբերի Գևորգյան հոգևոր ճեմարանում` որպես Պատմական աստվածաբանության ամբիոնի վարիչ: