Քարոզ Ս. Գէորգ Զօրավարի (գրաբար). Կարապետ Պատրիարք Պալատեցի. pdf

Gevorg zoravar qaroz 880x660 - Քարոզ Ս. Գէորգ Զօրավարի (գրաբար). Կարապետ Պատրիարք Պալատեցի. pdf

 

.download - Քարոզ Ս. Գէորգ Զօրավարի (գրաբար). Կարապետ Պատրիարք Պալատեցի. pdf (1.95mb)

 

  Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ԱՄՆ Արեւմտեան թեմի պահոցներում առաջնորդ Գերաշնորհ Յովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանի յանձնարարութեամբ ինչ-ինչ ձեռագրեր դիտարկելիս ի յայտ եկաւ Կ. Պոլսի պատրիարք Կարապետ Արք. Պալատեցու (1823-31 թթ.) քարոզների ժողովածուն՝ «Տարեկան Քարոզգիրք» անուանումով ամբողջական ձեռագիրը։ Ստեղծագործող մեր այս պատրիարքն իր 115 քարոզներում անդրադառնում է մեր եկեղեցու տօներին, դրանց խորհուրդներին, այն հոգածութեամբ, որ բոլո՛ր մարդիկ կարիք ունեն քարոզների, հոգեւոր սնուցման, եւ Առաջաբանութեան մէջ ասում է. «Աանհաւատք եւ հաւատացեալք մի օրինակ պէտս ունին քարոզութեան, անհաւատք՝ զի գալ մարթասցին ի լոյս աստուածգիտութեան, եւ հաւատացեալք՝ զմնալ զօրեսցին հաստատութեամբ ի հաւատս» (էջ Ա)։ Քարոզները գրուած են գրաբարով, կարծում ենք՝ մատչելի ու հասկանալի մեր հաւատացեալ հայորդիների համար։ Ներկայացնում ենք դեռեւս անտիպ Քարոզգրքի «Տօն Գէորգայ Զօրավարի» հատուածը՝ նուիրուած սիրելի սուրբերից մէկին՝ Ս. Գէորգ Զօրավարին, որի տօնը մեր եկեղեցին նշում է սեպտեմբերի 29-ին։ Նորայր Պօղոսեան, բանասիրական գիտ. թեկնածու, դոցենտ