ԻՆՔՆԵՐՍ ՄԵԶ ՆԱՅԵՆՔ

․․․Արդ, եղբայրներ, դադարենք միմյանց դատելուց, մեր լեզուն լռեցնենք բամբասելուց և չտեսնենք ուրիշների աչքի շյուղերը, այլ մեր աչքում եղած գերանը հանենք։ Ուրիշների համար բժիշկ չդառնանք՝ ինքներս մեծամեծ ցավերով լցված լինելով։ Ինքներս մեզ նայենք ու մեր սրտի գաղտնածածուկ խորհուրդները քննենք, մեր մեղքերը դատպարտենք, մեր ցավերը բժշկենք ու խոստովանությամբ բոլորը մեկ առ մեկ ներկայացնենք․ ոչ միայն գործով կատարվածները, այլև դատարկ խոսքերն ու չար խորհուրդները, արատավոր հայացքները, աղտեղի բաներ լսելը կամ մտքի ոչ բարի շարժումները։

 Բոլորը եթե մեկ առ մեկ ներկայացնենք մեր մեղքերը, Տերը կմոռանա։ Եթե մենք մեր ամբողջ կյանքում արդարապես դատենք մեր Տիրոջ դատաստանին անելիք չենք թողնի։ Եվ եթե աղոթելիս ներենք մեղքով մեզ պարտ եղողներին, ապա մեր պարտքերի համար էլ թողություն կգտնենք Տեր Քրիստոսից, Ում բյուրապատիկ ենք պարտք՝ ոչ միայն ակամա, այլև բազմիս կամովին ու գիտակցաբար գործված մեղքերով։ Մանավանդ եթե այս ամենից հետո կարոտյալներին ողորմություն տանք՝ քաղցածներին բաշխելով գիտության հացը, կամ էլ նյութական օգնություն մերկին հագցնելով, անտուն աղքատներին օթևան տալով, այդ ժամանակ շուտով կծագի մեզ վրա մեր լույսը՝ մեր Քրիստոս Աստծո ողորմությունը և կարժանացնի մեզ Իր ողորմությանը, գթությանն ու արքայությանը։

ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ՎԱՐԴԱՊԵՏ ՇՆՈՐՀԱԼԻ

Գրառում՝ Տ. Հովսեփ Ա.Քահանա Հակոբյան