Ինչպես է աղոթքը փոխում արյունը…

Այն, որ աստվածային, հոգեւոր երգեցողության ժամանակ մարդը հանգստություն եւ ներդաշնակություն է ապրում, կասեն ձեզ բազմաթիվ մարդիկ:
Գիտականորեն հաստատել աղոթքի խաղաղեցնող եւ բուժիչ ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա հանձն առավ բժշկական գիտությունների թեկնածու, Ուկրաինայի վաստակավոր գյուտարար` Միխայիլ Իվանովիչ Լազորիկը Ուժգորոդ քաղաքից:
Նա պատենտավորել է 166 գյուտեր, որոնցից մի քանիսի վրա աշխատել է իր ուսանողների հետ համատեղ:

 Փոխվո՞ւմ է արդյոք արյան կառուցվածքը աղոթքի ժամանակ: Միխայիլ Իվանովիչի մոտ այդ գաղափարը եկավ տասնըհինգ տարի առաջ: Նա եւս հաճախում է եկեղեցի եւ հավատացյալ է: Փորձին համաձայնեցին մասնակցել մոտ 15 տղամարդ եւ կանայք, որոնք բժիշկներ էին, իրավաբաններ եւ կրթություն չունեցող հասարակ մարդիկ: Փորձի մասնակիցները հիվանդ էին աթերոսկլերոզով, հեպատիտ B հիվանդությամբ, տառապում էին սիրտ-անոթային անբավարարությամբ եւ այլ ախտերով: Պետք է նշել, որ թորձարկումը չէր կատարվում միաժամանակ ամբողջ խմբի հետ, որովհետեւ մեկ հոգու արյան փորձաքննությունը ահագին ժամանակ է պահանջում: Նախ փորձից առաջ գիտնականները վերցնում էին մազանոթային եւ երակային արյունը եւ անցկացնում հետազոտումը: Իսկ հետո հիվանդը, կամ նրա հարազատներից մեկը մոտ 15-20 րոպե կարդում էին աղոթքներ բարձրաձայն կամ մտքում: Դրանք էին՝ «Հայր մեր», «Հավատամք», 50-րդ Սաղմոսը, նաեւ սրբերի բարեխոսությանը ուղղված տարբեր աղոթքներ: Դրանից հետո նորից անցկացնում էին մազանոթային եւ երակային արյան հետազոտումը:
— Առաջին իսկ հիվանդի հետազոտման արդյունքները ապշեցրել էին,- պատմում էր Միխայիլ Լազորիկը:

 — Տղամարդը հազիվ փրկվել էր վթարի ժամանակ եւ ուներ օստեոմելիտ (ոսկրի թարախակալում): Երբ համեմատեցին արյան ցուցանիշները փորձից առաջ եւ հետո, պարզվեց, որ ֆագոցիտոզի ցուցանիշներից մեկի մակարդակը վեց անգամ ցածր էր, քան փորձից առաջ: Ուրիշ տղամարդկանց մոտ՝ երեք անգամ ցածր, իսկ կանանց մոտ ավելի ցածր, քանի որ նրանք ավելի էմոցիոնալ են:

 Երբ համեմատեցին հետազոտման բոլոր տվյալները, պարզվեց, որ աղոթքը ունի… շատ զորավոր էֆֆեկտ: Բացատրվում է դա նրանով, որ բորբոքային պրոցեսի ժամանակ զարգանում է ագրեսիա հարուցիչի դեմ, իսկ աղոթքը հանգստացնող ազդեցություն ունի: Մեր հետազոտումներով հաստատեցինք, որ աղոթքը հաշիշ չէ հոգու համար: Երբ այն կարդացվում է, ձայնային ալիքները ազդում են մարդու օրգանիզմի վրա եւ առաջացնում արյան ցուցանիշների փոփոխություն: Որովհետեւ աղոթքի ժամանակ մենք արթնացնում են գիտակցությունը, ակտիվացնում տեսողությունը, լսողությունը եւ խոսակցական համակարգը:
Հ.Գ

 Անշուշտ, շատ հետաքրքիր է գիտնականների պրպտումներն ու հետազոտումներոը եւ առհասարակ հետաքրքրությունը հոգեւոր երեւույթների նկատմամբ: Պետք է նշենք, որ հետազոտումը վերաբերում է ֆիզիկական ոլորտին, այլ կերպ հնարավոր էլ չէր, քանի որ աղոթքի հանգստացնող եւ բուժիչ ազդեցությունը ավելի շուտ ունի հոգեւոր բնույթ եւ կապված է աստվածային շնորհի ներգործության հետ, որի նախապայմանը իր հերթին հավատքն է եւ հույսը առ Աստված, եւ ոչ մի դեպքում, անշուշտ, աղոթքի խոսքերի մեքենայակար կրկնությունը: Եթե կենտրոնանում ենք աղոթքի ձայնային ալիքների ազդեցության վրա, ապա ո՞ւր մնաց աստվածային շնորհատու ներգործությունը: Աղոթքի պտուղը՝ հոգու ազատագրումն է մեղքի բացասական ազդեցությունից, իսկ մարմնի ապաքինումը, արդեն որպես հետեւանք հոգու ազատագրման:

Աղբյուր՝ «Սյունյաց Կանթեղ ամսաթերթ» #46 (80)
Թարգմանությունը ռուսերենից կատարեց՝ Տեր Ընծա քհն. Միրզոյանը