Ինչքան սքանչելի է բարությունը և որքան անսպասելի դրանից քաղած պտուղները (առակ)

Barutyun - Ինչքան սքանչելի է բարությունը և որքան անսպասելի դրանից քաղած պտուղները (առակ)

 Մի չքավոր տղա, ով դռնեդուռ էր ընկնում ապրանքներ վաճառելու համար, որպեսզի վճարի ուսման վարձը, նկատում է, որ իր մոտ եղած գումարը պակասում է, որոշում է ուտելու բան խնդրել որևէ մեկից։ Թակում է մեկի տան դուռը և այն բացում է մի կին, ով մի մեծ բաժակ կաթ է հյուրասիրում։ Խմելով այն՝տղան հարցնում է, թե որքա՞ն է պարտք սրա համար։ Կինը պատասխանում է, որ իր մայրը սովորեցրել է բարության դիմաց ոչինչ չընդունել։ Տղան պատասխանում է. “Այդ դեպքում շնորհակալություն իմ սրտի խորքից”։
Տարիներ անց կինը հիվանդանում է հազվադեպ պատահող ծանր հիվանդությամբ, ում ուղեկցում են լավագույն բժշկի մոտ, որին հաջողվում է փրկել կնոջ կյանքը։ Եվ երբ գալիս է վիրահատության ծախսերը վճարելու պահը, քանի որ կինն էլ սպառել էր իր բոլոր ունեցածը և մտածում էր ինչպես պետք է վարձահատույց լինի, բժիշկը վճարման թերթիկի վրա գրում է հետևյալ տողերը. “Փակված է ամբողջությամբ՝ մեկ բաժակ կաթով”…
Ինչքան սքանչելի է բարությունը և որքան անսպասելի դրանից քաղած պտուղները։