Ի՞նչ է նշանակում «ամեն» բառը

  Այս եբրայերեն բառը, որ նշանակում է «ճշմարիտ է», հնուց ի վեր եղել է դրական պատասխանի եւ համաձայնության արտահայտություն՝ հատկապես հոգեւոր պաշտամունքի մեջ: Այն նշանակում է նաեւ ասված խոսքի ճշմարտացիության հավաստում:

 Ինքը Հիսուս Քրիստոս հաճախ էր գործածում այս բառը որեւէ հույժ կարեւոր եւ ուշադրության արժանի խոսք ասելուց առաջ. «Ամեն ամեն ասեմ», այսինքն՝ «Ճշմարի՛տ, ճշմարի՛տ եմ ասում»:

 Քրիստոնեական աստվածպաշտության մեջ ընդունված է յուրաքանչյուր աղոթքի վերջում, ինչպես նաեւ Աստծուն փառաբանելիս ասել «ամեն», այսինքն՝ «Ճշմարի՛տ է, թող լինի՛»:

Աղբյուր՝ «Սրբազան ժառանգություն» Հայ քրիստոնեական մշակույթի համառոտ հանրագիտարան