Ի՞նչ է նշանակում «ալելուիա» բառը

Այս բառը եբրայերեն նշանակում է «գովեցե՛ք Աստծուն», ինչպես նաեւ՝ երգ, նվագ, փառաբանություն եւ օրհնություն: Հրեաների աստվածպաշտության մեջ այն ուրախություն եւ գովություն արտահայտող բացականչություն էր: Այս իմաստով էլ «ալելուիան» գործածվում է նաեւ քրիստոնեական Եկեղեցում, մանավանդ՝ սուրբգրային ընթերցվածքների սկզբում եւ վերջում:

«Ալելուիա» անունն են կրում ժամերգության մեջ եռակի «ալելուիա» բացականչությամբ սկսվող երգերը:

Աղբյուր՝ «Սրբազան ժառանգություն» Հայ քրիստոնեական մշակույթի համառոտ հանրագիտարան

Նմանատիպ նյութեր