ԻՄԱՍՏՈՒՆՆ ՈՒ ԱՆԱՌԱԿԸ

Օրերից մի օր անառակ մի կին գալիս է տարեց իմաստունի մոտ և ասում.

  -Իմաստուն, բացատրի ինձ հասարակ մի բան. դու ապրել ես երկար տարիներ, ու քո իմաստնության մասին լեգենդներ են պտտվում: Քո դռները միշտ բաց են մարդկանց առջև. պատրաստ ես օգնել բոլորին, կարող ես տալ ցանկացած խորհուրդ, սովորեցնել, թե ինչպես դուրս գալ յուրաքանչյուր բարդ ու խճճված իրավիճակից: Սակայն քո տուն տանող ճանապարհը պատվել է մոլախոտով’ մարդիկ քեզ մոտ չեն գալիս:

  Իսկ ես աղքատ ընտանիքում ծնված աղջիկ եմ: Աստված ինձ չի տվել ոչ խելք, ոչ էլ կրթություն ստանալու հնարավորություն: Գեղեցկությունս էլ ժամանակի հետ խամրում է…Ու չնայած դրան իմ տուն տանող ճանապարհը բանուկ է, և բազմաթիվ մարդիկ են հաճախում: Ինչո՞ւ է այդպես:

  Ի պատասխան’ իմաստունն ասում է.

  -Գիտես, բարձրանալը միշտ էլ ավելի բարդ է, քան իջնելը. ահա և պատճառը:

Աղբյուր՝ https://web.facebook.com/photo.php?fbid=288768401485126&set