Որտեղի՞ց են ի հայտ եկել ուրվականները, գոբլինները, վամպիրները, ջիները, դևերը, հրեշտակները

 Կրոնի հետ առնչություն ունեն հրեշտակներ, դևեր, ոգիներ, երբեմն նաև ուրվականներ, մուսուլմանության մեջ ջիներ, իսկ գոբլինները և վամպիրները առասպելաբանական, ժողովրդական պատումների մեջ ի հայտ եկող էակներ են: Հեքիաթային ժանրում կա թզուկների կերպարը, որոնք մարդկանց բարություն են անում, օգնում են: Սրանց ի հակադրություն` հեքիաթներում հանդիպում են նաև գոբլիններ, որոնք մարդկանց չարիք են պատճառում: Վամպիրների մասին պատումները տարածվեցին հատկապես 18-րդ դարում արևելյան Եվրոպայում` Բալկաններում: Սրանք էակներ են, որոնք իբր սնվում են մարդկային արյունով: Վամպիրի կերպարը, ի տարբերություն հեքիաթային հերոսների, նաև հոգեբանական բացասական նշանակություն ունեցավ որոշ դեպքերում, քանի որ եղել են սպանություններ, որոնց իրագործողները, հոգեկան շեղումներ ունենալով, սպանություն կատարել են այդ էակների ենթադրյալ գործելակերպի նմանողությամբ:

 Մուսուլմանության մեջ խոսվում է ջիների մասին: Մահմեդականների սուրբ գիրքը` Ղուրանը, Աստվածաշնչի պես բաղկացած է գլուխներից, որոնք կոչվում են սուրահներ: 72- րդ սուրահը կոչվում է «Սուրահ Ալ-Ջին» և պատմում է ջիների մասին, որոնք հրեշտակներից զատ այլ էակներ են, կարող են 280 մարդկանց օգնել կամ չարիք պատճառել և դատաստանի օրը մարդկանց պես դատվելու են բարի կամ չար գործերի հա- մար:

 Քրիստոնեության մեջ հոգեղեն էակներ են հրեշտակները, որոնք մարդկանց օգնում են, սպասավորում: Քրիստոնեական կրոնում խոսվում է նաև ոգիների, դևերի, սատանայի մասին, որոնք չարիքներ են գործում և մարդկանց ևս մղում են չարագործությունների: Ուրվականների վերաբերյալ պատմություններ առավելաբար հանդիպում են գեղարվեստական ստեղծագործություններում, որտեղ «ուրվական» ասելով՝ նկատի է առնվում մահացած մարդու հոգին, որը հայտվում է ողջ մարդկանց, խոսում նրանց հետ կամ իր հայտնվելով` ինչ-որ բան հասկացնում և կամ վախեցնում, սարսափեցնում: Բայց Աստվածաշնչում էլ կարող ենք հանդիպել այս իմաստով ուրվականի և օկկուլտիզմի, ոգեհարցության մասին տեղեկության: Սավուղ թագավորը պատերազմի պատրաստվելիս, ցանկանալով Աստծո կամքն իմանալ, ոգեհարցի միջոցով կանչում է Սամուել մարգարեի հոգին, որը Սավուղին վերստին հայտնում է նրա հանդեպ Աստծո բարկության մասին (Ա Թագ. 28.7-20): Այստեղ Աստված թույլ է տալիս, որ մարգարեի հոգին նրա երկրային կյանքում հայտնի կերպարի ձևով հայտնվի և Աստծո կամքը հայտնի: Նման կերպ նաև Քրիստոսի պայծառակերպության ժամանակ հայտնվում է Մովսես մարգարեն (Մատթ. 17.3, Մարկ. 9.3, Ղուկ. 9.30): Սակայն հիմնականում մարդկանց հոգիները, մահից հետո իրենց հատկացված վայր տարվելով, մնում են այնտեղ և չեն կարող ըստ իրենց կամքի ազատ տեղաշարժվել: Ուրվականների մասին պատկերացում եղել է նաև հրեաների մոտ հին ժամանակներից: Երբ Քրիստոս, ծովի վրայով քայլելով, մոտենում է ծովի մեջ նավարկող առաքյալներին, նրանք կարծում են, թե ուրվական են տեսնում (Մատթ. 14.25-26, Մարկ. 6.48-49, Հովհ. 6.19): Հարուցյալ Քրիստոս, հայտնվելով առաքյալներին, նրանց հավաստիաց- նում է, որ Ինքը ոգի չէ (Ղուկ. 24.39):

 Ոգեհարցությամբ, գուշակություններով զբաղվելն անընդունելի ու դատապարտելի է, որովհետև, ըստ Սուրբ Գրքի, Տիրոջ համար պիղծ է նա, ով զբաղվում է այդպիսի բաներով 281 (Բ Օր. 18.10-12): Պողոս առաքյալը, Սուրբ Հոգուց իրեն տրված հայտնության համաձայն, ասում է, որ ճշմարիտ հավատքից ոմանք հեռանալու են մոլորեցնող ոգիների ազդեցությամբ, դևերի վարդապետությունների, այսինքն` դիվական ուժերից ներշնչված տարբեր կրոնական ուսմունքների պատճառով (Ա Տիմ. 4.1):

Ադամ քահանա Մակարյան «Ոչ միայն հացիվ»
Սուրբ Էջմիածին 2016թ.