Ի տեր ննջեց Տեր Վահան քահանա Հեբոյանը

 Անհուն կսկիծով համակված՝ հայտնում ենք, որ երեկ՝ սեպտեմբերի 21-ին, հանկարծամահ է եղել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նվիրյալ սպասավոր, Սյունյաց թեմի Կապանի տարածաշրջանի հոգևոր հովիվ արժանապատիվ տ. Վահան քահանա Հեբոյանը:

Արժանապատիվ տեր հայրը երկար տարիներ հոգևոր ծառայություն է մատուցել Սյունյաց թեմում, և նրա կորուստը մեծ է թեմի թե՛ հավատացյալների, թե՛ քահանայից դասի համար:

Սյունյաց թեմի հոգևոր դասի ու հավատացյալների անունից մեր ցավակցությունն ենք հայտնում սիրելի տեր հոր ընտանիքին և աղոթում առ Աստված, որ Իր երկնային լույսին արժանացնի հանգուցյալի հոգին: Թող Սուրբ Հոգին մխիթարի նրա հարազատներին ու մերձավորներին և մեզ բոլորիս:

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:

Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 19.00-ին, Երևանի Մալաթիայի Սբ. Աստվածածին եկեղեցում տեղի կունենա հոգեհանգստյան կարգը: Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10.00-ին, նույն եկեղեցում կմատուցվի Ս. Պատարագ, որի ընթացքում կլինի Վերջին Օծման կարգը: Հուղարկավորությունը տեղի կունենա Շահումյանի գերեզմանատանը (3-րդ գյուղ):

Սյունյաց թեմ

Այլ նյութեր