Հունիսի 14-ին կվերատեղադրվի Մայր Տաճարի գմբեթի խաչը

 Ավարտին է մոտեցել Միածնաէջ Մայր տաճարի ամրակայման աշխատանքների հերթական փուլը․ ամբողջությամբ հիմնանորոգվել է տաճարի գմբեթը։

 Հունիսի 14-ին՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Մայր Աթոռում տեղի կունենա երկար սպասված իրադարձություն։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի և կվերատեղադրվի Միածնաէջ Մայր տաճարի գմբեթի նորակերտ խաչը։

 Խաչի օծման և տեղադրման արարողությունը կարելի է դիտել ժամը 19:00-ին՝

— Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի՝ www.facebook.com/infoservicesofmothersee/, www.facebook.com/holyetchmiadzin/ էջերում,

— «Շողակաթ» հեռուստաընկերության եթերով, նաև www.youtube.com/user/ShoghakatTVcompany, www.facebook.com/ShoghakatTv/ էջերում: