Հռետորական հարց. Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյան

Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան, պ․գ․դ․, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը և ՀՊՄՀ Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան, պ․գ․թ․ դոցենտ Էդգար Հովհաննիսյանը (նաև ուրիշներ) պնդում են և փաստում, որ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան պետք է առանձին դասավանդել և անհիմն են բերվող «հակափաստարկները», ապա ո՞վ կամ ովքե՞ր են, եթե ոչ վաստակ ունեցող և մեր ժողովրդի պատմության գիտակ այս գիտնական-մանկավարժները, մասնագիտական խորհուրդ տվել․․․․․, թե՞ շան գլուխն այլ տեղ է թաղված․․․․։ Ավետարանն ասում է․ «Չկա ծածուկ բան, որ չհայտնվի, և գաղտնի բան, որ չիմացվի» (Մատթ․ 10։ 26)»։