Հոկտեմբերի 16 Բշ. ԴԿ. Գիւտ նշխարաց Սրբոյն Գրիգորիսի Աղուանից կաթողիկոսին, եւ սրբոց հարցն` Թաթլոյ, Վարոսի, Թումասու, Անտօնի, Կրօնիդեայ եւ եօթն խոտաճարակացն, որք յԻննակնեայ վանսն կատարեցան

Երեմիա 33.14-22։ Եսայի 18.7։ Եբրայեցիներ 10.32-36։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 10.21-24։

Երեմիա

14Ահա օրեր են գալու, – ասում է Տէրը, – եւ ես հաստատ կատարելու եմ իմ բարի խօսքերը, որ յայտնեցի Իսրայէլի տան մասին եւ Յուդայի տան մասին։ 15Այն օրերում եւ այն ժամանակ Դաւթի համար մի արդար շառաւիղ պիտի ծնեմ, որն իրաւունք ու արդարութիւն պիտի պաշտպանի երկրի վրայ։ 16Այն օրերում Յուդայի երկիրը պիտի փրկուի, եւ Երուսաղէմը յոյսով պիտի ապրի։ Այս է այն անունը, որով նա պիտի կոչուի՝ «Տէրն է մեր արդարութիւնը»։ 17Տէրն այսպէս է ասում. «Դաւթի սերնդից Իսրայէլի տան գահին նստող մարդ չպիտի պակասի, 18եւ ղեւտացի քահանաներից իմ առաջ ամէն օր ողջակէզ մատուցող, զոհաբերութիւն անող եւ խունկ ծխող մարդ չպիտի պակասի»։ 19Տէրն իր խօսքն ուղղեց Երեմիա մարգարէին՝ ասելով. 20այսպէս է ասում Տէրը. «Եթէ կարողանաք խափանել ցերեկուայ իմ ուխտը եւ գիշերուայ իմ ուխտը այնպէս, որ ցերեկն ու գիշերը իրենց ժամանակին չլինեն, 21ապա կը խափանուի նաեւ իմ ուխտը, որ կնքել եմ իմ ծառայ Դաւթի հետ, «նաեւ իմ պաշտօնեաների՝ ղեւտացի քահանաների հետ, «թէ՝ չի ունենայ նա որդի, որ թագաւորի նրա գահի վրայ։ 22Ինչպէս որ անթուելի են երկնքի աստղերը, եւ անչափելի ծովի աւազը, այդպէս էլ պիտի բազմացնեմ իմ ծառայ Դաւթի սերունդը եւ ղեւտացիներին՝ իմ պաշտօնեաներին»։

Եսայի

7եւ երկրի գազաններին. նրանց վրայ պիտի հաւաքուեն երկնքի թռչունները, երկրի բոլոր գազանները պիտի հասնեն նրանց վրայ։

Եբրայեցիներ

32քանզի ե՛ւ բանտարկուածներին կարեկից եղաք, ե՛ւ ձեր ունեցուածքի յափշտակումը ուրախութեամբ ընդունեցիք, քանի որ գիտէիք, թէ ձեզ համար լաւագոյն հարստութիւն ունէք երկնքում, ուր այն միշտ մնում է։ 33Արդ, մի՛ կորցրէք ձեր վստահութիւնը, որի մէջ մեծ վարձատրութեան հատուցում կայ։ 34Ձեզ համբերութիւն է պէտք, որպէսզի, Աստծու կամքը կատարելով, հասնէք նրա խոստմանը, 35քանի որ՝ 36Բայց մենք, երկմտելով, ոչ թէ կորստեան ենք մատնւում, այլ հաւատով հասնում ենք հոգիների փրկութեան։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ

21Նոյն ժամին Յիսուս ցնծաց Սուրբ Հոգով եւ ասաց. «Գոհութի՜ւն քեզ, Հա՛յր, Տէ՛ր երկնքի եւ երկրի, որ ծածկեցիր այս բանը իմաստուններից ու գիտուններից եւ յայտնեցիր մանուկներին. այո՛, Հա՛յր, որովհետեւ այսպէս հաճելի եղաւ քեզ։ 22Ամէն ինչ ինձ տրուեց իմ Հօրից. եւ ոչ ոք չգիտէ, թէ ո՛վ է Որդին, եթէ ոչ՝ Հայրը, եւ թէ՝ ո՛վ է Հայրը, եթէ ոչ՝ Որդին եւ նա, ում կը կամենայ Որդին յայտնել»։ 23Եւ դառնալով աշակերտներին՝ առանձին ասաց. «Երանի՜ այն աչքերին, որ կը տեսնեն այն, ինչ դուք տեսնում էք։ 24Ասում եմ ձեզ, որ բազում մարգարէներ եւ թագաւորներ կամեցան տեսնել այն, ինչ դուք տեսնում էք, բայց չտեսան, եւ լսել՝ ինչ դուք լսում էք, բայց չլսեցին»։