Հոգևոր կյանքում ովքե՞ր կարող են ազատ համարվել

 Հոգևոր իմաստով ազատ համարվում են մեղքից ազատ եղողները, մեղսալի ընթացքից դուրս եկածները, մեղքերի բեռից ազատվածները: Ազատության ոչ կրոնական ընկալումը հիմնվում է մարդու իրավունքների վրա` պնդումով, որ մարդը, եթե չի վնասում պետությանը կամ պետության քաղաքացուն հիմնականում կյանքի և ունեցվածքի առումով, իրավունք ունի անելու իր ամեն ցանկացածը: Այս ընկալման մեջ մարդու իրավունքների շեշտումը հաճախ հակասում է հասարակության իրավունքներին, ինչպես օրինակ սեռական փոքրամասնության մեջ գտնվող անձերի իրավունքների պաշտպանությամբ ոտնահարվում են իրավունքները հասարակության, որին պարտադրվում են առանձին անձերի իրավունքները` հասարակության մեջ ընդունված ավանդույթներին, պատմական ընկալումներին և հասկացություններին հակառակ:

Ադամ քահանա Մակարյան «Ոչ միայն հացիվ»
Սուրբ Էջմիածին 2016թ.