Դևերի համաժողովին (մոտ 1500 տարի առաջ) սատանայի գլխավորությամբ որոշում են, թե որ դևին արժանացնե ն «Տարվա հայտնություն» տիտղոսին: Առաջին դևը վեր է կենում ու ասում, թե ինքը մարդկանց հավատացրել է, որ դժոխք գոյություն չունի և որ բոլորս գնալու ենք միանգամից դրախտ. հավատացինք, թե չէ, գնում ենք դրախտ, կեր խմի, քեֆ արա, սպանիր, գողացիր, մեկ է դրախտ ենք գնալու: Բոլորը ծափահարում են, բացականչություններ, սակայն սատանան ասում է, որ այնքան էլ զորավոր գործ չէր, քանի որ դեռ շատ մարդիկ կան, ովքեր միևնույն է հավատում են, որ դժոխք կա:

 Վեր է կենում երկրորդ դևն ու ասում, թե ինքն էլ մարդկանց հավատացրել է, որ Աստված չկա, նորից հիացական բացականչություններ ժողովականների կողմից, սակայն սատանան այս մեկին էլ չի հավանում:

 Վերջում դահլիճի մի անկյունից վեր է կենում ամենափոքր, կաղ, մի աչքով, խղճուկ մի դևիկ ու ասում, թե ինքը մարդկանց մեջ դրել է Սուրբ Գիրք կարդալու ցանկություն:

 Ժողովականները կատաղում են, հարձակվում այս դևիկի վրա, ու քիչ է մնում, թե խեղդեն, սակայն այս խղճուկն ասում է.

 -Համբերե°ք, ախր դուք մինչև վերջ չլսեցիք: Ես մարդկանց սրտերում Սուրբ Գիրք կարդալու ցանկություն դրեցի, սակայն ՈՉ ՀԻՄԱ: Ես այնպես արեցի, որ բոլոր մարդիկ, ու հատկապես քրիստոնյաները, մեծ ցանկություն ունենան Սուրբ Գիրք կարդալու, սակայն միևնույն ժամանակ այնպես արեցի, որ նրանք բոլորն էլ, ու հատկապես քրիստոնյաները, տառապեն ՈՉ ՀԻՄԱ հիվանդությամբ:

 «Տարվա հայտնություն» տիտղոսին արժանացավ թշվառ դևիկը:

Արդյոք մենք էլ չե՞նք տառապում այս թշվառ դևիկի հարուցած հիվանդությամբ:

Գրառումը Գևորգ Մանուկյանի