ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի և Արարատյան Հայրապետական թեմի տեղի համայնքի հոգևոր հովվի միջև տեղի ունեցածի առնչությամբ հայտնում ենք հետևյալը

Araratyan tem 880x655 - ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի և Արարատյան Հայրապետական թեմի տեղի համայնքի հոգևոր հովվի միջև տեղի ունեցածի առնչությամբ հայտնում ենք հետևյալը

 Հունվարի 25-ին Արարատի մարզի Այգեստան համայնքի միջնակարգ դպրոցում ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի և Արարատյան Հայրապետական թեմի տեղի համայնքի հոգևոր հովվի միջև տեղի ունեցածի առնչությամբ հայտնում ենք հետևյալը:

 Նախարարի այցի ընթացքում դպրոցում տեղի է ունեցել ոչ ցանկալի միջադեպ, որը ստացել է հանրային լայն հնչեղություն հուզական որոշակի դրսևորումներով: Կարծում ենք` կարիք և իմաստ չունի հարցի շահարկումը:

 Օրերս ստեղծվել է աշխատանքային խումբ ՀՀ Կառավարության և Հայոց Եկեղեցու ներկայացուցիչների ներգրավմամբ: Լիահույս ենք, որ, Եկեղեցու և պետության համագործակցության զորացման առաջնահերթություններից ելնելով, առկա բոլոր հարցերը կստանան բարվոք լուծումներ ի նպաստ մեր ժողովրդի ազգային, հոգևոր կյանքի պայծառության: