Հայր Գեղարդը ռազմաճակատում գլխի շրջանում հարված է ստացել, կորցրել լսողությունը

 Արցախի Մարտունու շրջանի Ամարաս վանքի վանահայր 31 ամյա հայր Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը պատերազմական գործողությունների հենց առաջին օրվանից որպես կամավոր մեկնել էր ռազմաճակատ՝ առաջնագիծ, ինչպես եւ արել էր 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ: Հայր Գեղարդը 3 օր առաջ գլխի շրջանում հարված է ստացել, բայց հրաշքով փրկվել. այս պահին գտնվում է բժիշկների վերահսկողության ներքո: «Երկու անգամ տանկի հարված է եղել իր ուղղությամբ, խրամատի հողը լցվել է վրան, ու ինքը մնացել է հողի տակ մեկ ժամ: Քրոջ ամուսինն է հետը եղել ու նկատել է եւ ինքն է հողի տակից հանել, գիտակցությունը տեղն է եղել: Գլխի շրջանում կանտուզիա է ստացել, չնայած որ համակարգչային տոմոգրաֆիա են արել ու ասել, որ ուղեղի վնասվածք չունի, կորցրել է լսողությունը, մի ականջն ընդհանրապես չի լսում, մյուսը՝ շատ քիչ, այս պահին բուժում է ստանում տնային պայմաններում»,- Aravot.am-ին պատմեց հայր Գեղարդի մտերիմ ընկերոջ՝ Տեր Մեսրոպի կինը՝ Անի Երիցյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ www.aravot.am