Հայաստանի աստվածաշնչային ընկերությունը կազմակերպում է գիտաժողով

Հայաստանի աստվածաշնչային ընկերությունը (ՀԱԸ) 2021 թվականին նշում է իր հիմնադրման 30-ամյակը և այդ առիթով նախաձեռնել է մի շարք միջոցառումներ։

Հոկտեմբերի 8-10 կանցկացվի «Աստվածաշնչի թարգմանության և մեկնության արդի հեռանկարները» խորագրով գիտաժողով։
Կախված աշխարհում թագաժահրի իրավիճակից նախատեսված է գիտաժողովի համատեղ անցկացումը հեռակապ Zoom-ի միջոցով։ Այն հնարավորություն կտա մասնակիցներին դիտել առցանց կամ նախապես ձայնագրված ելույթները և ներկայացնել իր աշխատությունը հետևյալ բաժիններում․
✅Աստվածաշնչի թարգմանության պատմությունը
✅Աստվածաշնչի թարգմանության արդի հիմնախնդիրները
✅Աստվածաշնչի թարգմանության ժամանակակից միջոցները
✅Մշակութային ենթահողը։
Նախատեսվ է գիտաժողովն անցկացնել ամեն տարի՝ այն դարձնելով տեսակետների և փորձի փոխանակման իդեալական հարթակ։
Գիտաժողովի մասնակցության հրավերի հղումներն են՝
Հարցերի դեպքում խնդրում եմ կապվել info@biblesociety.am հասցեով։

Այլ նյութեր