Հայաստանցիների 66%-ը դեմ է Հայոց եկեղեցու պատմությունը դպրոցական ծրագրից հանելուն

 Հանրակրթական դպրոցներում Հայոց եկեղեցու պատմություն առարկայի դասավանդումը դադարեցնելուն հայաստանցիների 66%-ը դեմ է, 17%-ը՝ կողմ, փոխանցում է «Կովկասյան բարոմետրը»։

 Հետազոտություններն անցկացվել են 2020-ի փետրվարի 21-ից մարտի 15-ի ընթացքում։

 Համաձայն դրանց՝ հարցվածների 43%-ը դեմ է առարկայի դասավանդումը դադարեցնելուն, 23%-ն ավելի շուտ դեմ է։ Հարցվածների 11%-ն ավելի շուտ կողմ է առարկան դպրոցական ծրագրից հանելուն, 6%-ը կողմ է։

 Ըստ հետազոտության տվյալների՝ 13%-ը ոչ կողմ է, ոչ դեմ առարկայի դասավանդումը շարունակելուն։

 Հայաստանում պարբերաբար հանրային քննարկումների առիթ է դառնում Հայոց եկեղեցու պատմություն առարկան դպրոցական ծրագրից հանելու հարցը։ Առարկան դպրոցական ծրագրից հանելու հիմնական փաստարկներն են կրոնական քարոզից մինչև Հայոց պատմություն առարկան կրկնելը։

Աղբյուր՝ panarmenian.net