Հայ Եկեղեցու ու նրա հոգևորականության վրա հարձակումների տարափը պետք է առավել միավորեն մեր հասարակությանը

Ter Vahram - Հայ Եկեղեցու ու նրա հոգևորականության վրա հարձակումների տարափը պետք է առավել միավորեն մեր հասարակությանը

 Այսօր կրկին ականատեսն ենք լրագրության` հիմնված բամբասանքների ու հերյուրանքների վրա։

 Տեղեկատվության աղբյուրները չբացահայտելու կանոնը միտված է դարձնել ԶԼՄ-ներին ավելի ուժեղ ու օժանդակել բազմակարծության վրա հիմնված հասարակության հարատևմանը։ Ցավալի է տեսնել, ինչպես այսօր որոշ անհատներ, շահարկելով այս հանգամանքը, թաքնվում են այս իրավունքների ետևում ու համառորեն շարունակում իրենց խառնակիչ գործունեությունը։

 Ազգային արժեքների, մշակույթի, Հայ Եկեղեցու ու նրա հոգևորականության վրա հարձակումների տարափը պետք է առավել միավորեն մեր հասարակությանը ու բարեպաշտ ժողովրդին` չտրվելու գայթակղությանը, ավելին` մերժելու կեղծիքը ու սուտը: Սուտ լուրերը մեծ ավեր են գործում մարդկանց հոգիներում։