Հայ Եկեղեցու 20-րդ դարի նշանավոր գործիչներին նվիրված գիտաժողով ԱՄՆ-ում

AMN gitajoghov 880x605 - Հայ Եկեղեցու 20-րդ դարի նշանավոր գործիչներին նվիրված  գիտաժողով ԱՄՆ-ում

 Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմը Գերաշ. Տ. Հովնան Արք. Տերտերյանի առաջնորդությամբ 2019 թվականի հոկտեմբերի 8-ին Լոս Անջելեսի Սրբոց Ղեւոնդյանց Մայր եկեղեցում կազմակերպում է գիտաժողով «Հայ Եկեղեցու նշանավոր գործիչները 20-րդ դարում» թեմայով։

 Գիտաժողովի ընթացքում հոգևորականներ եւ հայագետներ կներկայացնեն վերջին հարյուրամյակի մեր անվանի հոգևորական գործիչներին նվիրված զեկուցումներ, որոնց շարքը ներառում է՝ Մկրտիչ Ա Խրիմյան Հայրիկ, Մաղաքիա Արք. Օրմանյան, Կոմիտաս Վարդապետ, Գեորգ Ե Սուրենյանց, Խորեն Ա Մուրադբեկյան, Գեորգ Զ Չորեքչյան, Վազգեն Ա Պալճյան, Գարեգին Ա Սարգիսյան կաթողիկոսներ, Գարեգին Հովսեփյանց, Գարեգին Եպս. Խաչատուրյան, Շնորհք Արք. Գալուստյան, Թորգոմ Արք. Մանուկյան։ Վերջիններիս կենսագրությունները հուշում են, և դա գիտաժողովի հայեցակարգն է, թե ինչպես մեր եկեղեցին ու պետությունը շարունակում են սնուցող իրողություններ լինել նաեւ նոր օրերի, նոր սերնդի համար։

 Հրավիրում ենք Հայաստանի և արտերկրի մեր գործընկերներին՝ մասնակցելու գիտաժողովի աշխատանքներին (առկա կամ հեռակա)։ Նախընտրելի թեմաներն են՝ 20-րդ դարի մեր եկեղեցու գործունեությունն ու նշանավոր հոգեւորականները։ Մասնակցության հայտը կարող եք ուղարկել norliavan@gmail.com էլ. հասցեին՝ նշելով մասնակցի տվյալները, աշխատավայրը, գիտական կոչումը, թեմայի վերնագիրը եւ համառոտ ծանուցում թեմայի ընդհանուր բովանդակության մասին։ Առաջադրվող պայմանն է, որպեսզի զեկուցումը նախկինում տպագրված չլինի։ Հայտերը ներկայացնելու վերջին ժամկետն է 2019 թ. հունիսի 30-ը։ Ընդունված զեկուցումները կտպագրվեն առանձին ժողովածուով։