Հայ Մշակույթի Օրեր Շտուտգարտում. (հոբելյանական ամփոփում)

 2011 թ․-ից Բադեն-Վյուրթեմբերգի Հայ Համայնքը կազմակերպում է Հայ Մշակույթի Օրեր Շտուտգարտում, որի ընթացքին հանրությանն են ներկայացվում տարբեր մշակութային միջոցառումներ ու ձեռնարկներ հոգևոր, կրթական, մշակութային և սոցիալական ոլորտներից։ Համաճարակի պատճառով միջոցառումները վերջին երկու տարիների ընթացքում տեղի չեն ունենում։ Սակայն հույս ունենք, որ այս տարի տեղի կունենա 10-րդ հոբելյանական միջոցառումը։