Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանը հրավիրում է ավագ դպրոցի աշակերտներին որակյալ կրթություն ստանալու

1912 - Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանը հրավիրում է ավագ դպրոցի աշակերտներին որակյալ կրթություն ստանալու

Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «Սիրելի՛ աշակերտներ և ծնողներ, Ձեզ ենք ներկայացնում Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանը։ Այն մի շարք էական տարբերություններ ունի այլ կրթական հաստատություններից։ Այս ուսհաստատության նպատակաուղղվածությունը աշակերտներին բազմակողմանի և խորը գիտելիքներով հարստացնելն է, որպեսզի յուրաքանչյուր սան առանց արտադպրոցական պարապմունքների կարողանա կրթությունը շարունակել թե՛ հոգևոր, թե՛ աշխարհիկ բուհերում։ Այստեղ հիմնականում պատրաստվում են դիմորդներ, ովքեր կրթությունը կշարունակեն հոգևոր ճեմարանում. դասերից զատ սաները մասնակցում են ամենօրյա ժամերգություններին և կիրակնօրյա պատարագներին։ Անհրաժեշտության դեպքում կազմակերպվում են առարկայական լրացուցիչ պարապմունքներ, որոշ առարկաների ուսումնասիրությունն իրականացվում է դասապրոցեսին զուգընթաց կատարվող ծրագրային աշխատանքներով, ճանաչողական բնույթի էքսկուրսիաներով, որոնք ավելի են բարձրացնում ուսման մակարդակը։

 Դիմել կարող են ՀՀ և այլ երկրների մինչև 17 տարեկան արական սեռի քաղաքացիները, ովքեր ավարտել են հիմնական դպրոցը կամ սովորում են ավագ դպրոցի 10, 11 և 12-րդ դասարաններում և զավակն են Հայ Առաքելական Սբ. Եկեղեցու:
Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանը հրավիրում է ավագ դպրոցի աշակերտներին որակյալ կրթություն ստանալու»։