Հանդիպում Երևանի թ.135 դպրոցի աշակերտների հետ (նկարներ)

17 2 - Հանդիպում Երևանի թ.135 դպրոցի աշակերտների հետ (նկարներ)

 Հուլիսի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Երևանի թ.135 դպրոցի մի խումբ աշակերտների` առաջնորդությամբ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Նորայր ավագ քահանա Բաղդասարյանի:

Նորին Սրբությունն իր հայրական սերն ու օրհնությունը բերեց պատանիներին` ուրախություն հայտնելով համայն հայության նվիրական սրբավայր նրանց այցի առիթով:

Փոքրիկ ուխտավորների հետ զրույցում Վեհափառ Հայրապետը պատգամեց միշտ և ամենուր աղոթել` իրենց սրտում պահելով Սուրբ Էջմիածինը և նվիրական սրբությունները, որոնք հայ ժողովրդին ամրություն, ուժ և օրհնություն են պարգևել:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր գնահատանքը բերեց Արժանապատիվ Տեր Նորայր քահանային` նվիրյալ ծառայության համար:

17 1 - Հանդիպում Երևանի թ.135 դպրոցի աշակերտների հետ (նկարներ)17 2 - Հանդիպում Երևանի թ.135 դպրոցի աշակերտների հետ (նկարներ)17 3 - Հանդիպում Երևանի թ.135 դպրոցի աշակերտների հետ (նկարներ)