Գուգարաց թեմում Օծվեցին Պուշկինո վարչական շրջանի Սուրբ Դավիթ եկեղեցու հիմերը

 Օգոստոսի 25-ին, ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, օծվեցին Անժելա Ստեփանյանի և նրա ընտանիքի բարերարությամբ կառուցվող Գյուլագարակ համայնքի Պուշկինո վարչական շրջանի Սուրբ Դավիթ եկեղեցու հիմերը:

Հիմնարկեքի արարողությանը մասնակցում էին ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը, Գյուլագարակ համայնքի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Խաչիկ Վարդանյանը, նախկին համայնքապետ Մհեր Գևորգյանը, Օձունի տարածաշրջանի հոգևոր հայրեր Տեր Վրթանես քահանա Բաղալյանը և Տեր Արարատ քահանա Շահվերդյանը, Պուշկինո վարչական շրջանի դպրոցի տնօրենը, ուսուցիչներ և բարեպաշտ հավատացյալներ:

 Հավարտ օծման արարողության՝ Սրբազան Հայրն իր գնահատանքի և օրհնության խոսքն ուղղեց բարերարին՝ աստվածահաճո այս ձեռնարկի համար:

Այլ նյութեր