ԳԻՏԱԺՈՂՈՎ. «ՀԱՅՐԵՆԻՔԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ»

Gitajoghov Mayr Ator 215 - ԳԻՏԱԺՈՂՈՎ. «ՀԱՅՐԵՆԻՔԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ»

 «Էջմիածին» ամսագրի 75-ամյակի և Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից 2019 թ. ԸՆՏԱՆԻՔԻ ՏԱՐԻ հռչակելու շրջանակներում Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը նախաձեռնում է գիտաժողով «ՀԱՅՐԵՆԻՔԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ» խորագրով:

 Գիտաժողովը տեղի կունենա ս/թ. դեկտեմբերի 6-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Մատենադարանում:

 Գիտաժողովին զեկուցումներով կարող են հանդես գալ թեմայով հետաքրքրված և մասնագիտորեն զբաղվող անձինք:

Խնդրում ենք զեկուցման նյութերի վերաբերյալ առաջարկությունները ներկայացնել մինչև 2019 թվականի նոյեմբերի 20-ը (զեկուցումների հիմնադրույթները և մասնակցության հայտերը կարող եք ուղարկել matenadaran.etchmiadzin@gmail.com էլ. հասցեով: Զեկուցումները կընտրվեն ներկայացված հիմնադրույթների և մասնակցության հայտերի հիման վրա):

Գիտաժողովի զեկույցներն ընտրողաբար կհրատարակվեն «Էջմիածին» ամսագրում:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարան