Գիտակրթական համագործակցության հուշագիր՝ Մաշտոցյան Մատենադարանի և Ռումինիայի հայոց թեմի առաջնորդարանի միջև

20.11.05 - Գիտակրթական համագործակցության հուշագիր՝ Մաշտոցյան Մատենադարանի և Ռումինիայի հայոց թեմի առաջնորդարանի միջև

 2019թ. նոյեմբերի 20-ին Մաշտոցյան Մատենադարանի և Ռումինիայի հայոց թեմի առաջնորդարանի միջև ստորագրվեց գիտակրթական համագործակցության հուշագիր: Այն կնպաստի Ռումինիայում պահվող մեծաթիվ հայերեն ձեռագրերի հաշվառմանը, ցուցակագրմանը, ուսումնասիրությանն ու հրատարակմանը:

 Ռումինիայի տարբեր գրադարաններում, արխիվներում, թանգարաններում և եկեղեցական պահոցներում պահվում է հայերեն շուրջ 300 ձեռագիր մատյան: Տարաբնույթ բովանդակությամբ այս մատյաններից յուրաքանչյուրն առանձին արժեք է ներկայացնում հայագիտության համար: 14-20-րդ դարերի ժամանակահատված ընդգրկող այս մատյաններն ունեն մեծ տեղագրություն՝ Արևմտյան Հայաստանից ու Կիլիկիայից մինչև Արևելյան Եվրոպայի հայկական գաղթավայրեր: Այս ձեռագրերի ուսումնասիրությունը սկսվել է դեռ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Մխիթարյան հայր Գր. Գովրիկյանի և ֆրանսիացի արևելագետ Ֆեդերիկ Մակլերի կողմից, ապա շարունակվել հայագետներ Հ. Սիրունու, Հ. Ոսկյանի, Ս. Քոլանջյանի և այլոց կողմից: Ներկայումս ձեռագրերի ուսումնասիրությամբ զբաղվում է Մաշտոցյան Մատենադարանի կրտսեր գիտաշխատող Լուսինե Սարգսյանը:

20.11.05 - Գիտակրթական համագործակցության հուշագիր՝ Մաշտոցյան Մատենադարանի և Ռումինիայի հայոց թեմի առաջնորդարանի միջև20.11.04 - Գիտակրթական համագործակցության հուշագիր՝ Մաշտոցյան Մատենադարանի և Ռումինիայի հայոց թեմի առաջնորդարանի միջև20.11.03 - Գիտակրթական համագործակցության հուշագիր՝ Մաշտոցյան Մատենադարանի և Ռումինիայի հայոց թեմի առաջնորդարանի միջև20.11.02 - Գիտակրթական համագործակցության հուշագիր՝ Մաշտոցյան Մատենադարանի և Ռումինիայի հայոց թեմի առաջնորդարանի միջև20.11.01 - Գիտակրթական համագործակցության հուշագիր՝ Մաշտոցյան Մատենադարանի և Ռումինիայի հայոց թեմի առաջնորդարանի միջև