Գևորգյան հոգևոր ճեմարանի Ե և Զ լսարանների սաներն արժանացան կիսասարկավագության աստիճանի

 Հոկտեմբերի 9-ին՝ Սուրբ Թարգմանիչների տոնին, Մայր Աթոռի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Գևորգյան հոգևոր ճեմարանի Ե լսարանի 16 և Զ լսարանի 25 սաներ, ձեռամբ Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի, ստացան կիսասարկավագության աստիճան:

 Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 10-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում ճեմարանի Զ լսարանի 25 սաներ, ձեռամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, կարժանանան սարկավագական ձեռնադրության: