Գևորգյան Հոգևոր Ճեմարանը հայտարարում է 2019 թ. ասպիրանտուրայի ընդունելություն

Gevorgyan 215 880x660 - Գևորգյան Հոգևոր Ճեմարանը հայտարարում է 2019 թ. ասպիրանտուրայի ընդունելություն

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանը (Աստվածաբանական համալսարան) հայտարարում է 2019 թ. ասպիրանտուրայի ընդունելություն առկա ուսուցմամբ «Աստվածաբանություն» մասնագիտությամբ (թվանիշը՝ ԻԵ.00.01):

ԳՀՃ ասպիրանտուրա կարող են ընդունվել մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի աստիճան ունեցողները:
Ասպիրանտուրա ընդունվելու համար անձի դիմումը լրացվում է ԳՀՃ քարտուղարությունում՝ կցելով հետևյալ փաստաթղթերը.

ինքնակենսագրություն, անձնագրի պատճեն և 3 լուսանկար (3×4 չափսի).
մկրտության վկայական.
բակալավրի և մագիստրոսի դիպլոմների ու դրանց միջուկների պատճենները.
օտար լեզու, նաև ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ առարկաների  ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը.
1) Անգլերեն – «TOEFL» (iBT)՝ 46 և «IELTS»՝ 5.5 միավոր,
2) Ֆրանսերեն – «TCF»` 200 միավոր,
3) Գերմաներեն – «on DaF»՝ 60 միավոր,
4) Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ – 25 միավոր:
Աստվածաբանական գիտությունների շրջանակներում գրավոր գիտական աշխատանք (հրատարակված կամ անտիպ, pdf կամ word ձևաչափով):

Ասպիրանտուրայի դիմորդների փաստաթղթերն ընդունվում են 2019 թ. մայիսի 13-ից հունիսի 28-ը ներառյալ, ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից ժամը 10:00 – 16:00-ը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Գևորգյան Հոգևոր Ճեմարանի ասպիրանտուրայի բաժին, հեռ. 010 517 180/189: